News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանում ուղեւորատար տրանսպորտի երկրորդ հանգույցը կհայտնվի: Այսօր՝ հունվարի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է,  որ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցություններ են տարվել քաղաքի հյուսիսային մասի «Ալմաստ» կառամատույցում ավտոտրանսպորտի կանգառի վերաբերյալ:

Համանման հանգույց մտադիր են ստեղծել նաեւ Գյումրիում: «Այնտեղ ավտոկայան չկա, այդ պատճառով էլ միջքաղաքային ավտոմոբիլային երթուղիների վերջնական կետը կարելի է տեղափոխել քաղաքային կայարան: Այդ հարցով մենք բանակցություններ ենք վարել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ», – նշել է Գ. Մովսեսյանը:

Նա նշել է, որ 2012թ. Հայաստանի ուղեւորատար գնացքների ներքին փոխադրումները կրճատվել էին 9%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն («ՌԵ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի երկաթուղիների  կոնցեսիոն կառավարիչն է 2008 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ