News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

European Stability Initiative (ESI) անկախ վերլուծական կենտրոնը ԵԽԽՎ անդամ եւ Վալենսիայի ինքնավար տարածաշրջանը ներկայացնող «Ժողովրդական կուսակցության» սենատոր, իսպանացի Պետրո Ագրամունտին պաշտոնաթող անելու հարցում է ուղարկել, El Pais իսպանական թերթում  «Խավիարի դիվանագիտություն. Վալենսիայից մինչեւ Ադրբեջան» վերնագրով հոդվածում  գրել է Խոսե Իգնասիո Տորեբլանկան: Հոդվածի թարգմանությունը հրապարակել է ԻնոՍՄԻ-ն:

Պարզաբանելով, թե ինչում են հստակ մեղադրում սենատոր Ագրամունտին, լրագրողը գրել է. «Որպեսզի ինքներդ լավ հասկանաք, ավելի լավ է կարդաք հետեւյալ երկու զեկույցը. «Խավիարի դիվանագիտություն, կամ ինչպես Ադրբեջանը ստիպեց Եվրոպայի Խորհրդին լռել», որը ներկայացվել է 2012 թվականին եւ «Կեղծիքի պատկերը. Ինչպես են դիտարկել Ադրբեջանը կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը», որը ներկայացվել է 2013 թվականի հունվարի 22-ին: Եթե խոսենք գլխավորի մասին, ապա ESI-ն մատնանշում է այն, որ Ագրամունտը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերահսկման հարցերի գծով զեկուցող, որը պետք է եվրոպական հանրությանը հասցնի ադրբեջանական ընդդիմության ձայնը, դրա փոխարեն դարձել է Եվրոպայում Ալիեւի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը»:

Այնուհետեւ հեղինակը նշել է, որ միջազգային բոլոր կազմակերպությունները Ադրբեջանը համարում են անազատ երկիր:  «Անկախություն հռչակելուց հետո այնտեղ ղեկավարել է Հեյդար Ալիեւը: Նրա մահվանից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին` Իլհամ Ալիեւը, որը  2003 թվականներին ընտրություններում հաղթել է «բացառապես առանց կասկածի»` 88.73% ձայն հավաքելով: Երբ նրա նախագահական երկրորդ ժամկետը մոտեցել էր ավարտին` 2009 թվականի մարտին Ալիեւ կրտսերը Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու համար հանրաքվե է անցկացրել, որի արդյունքում քվեարկողների 92%-ը հայտարարել են այն մասին, որ հաճույքով կվերանայեն Օրենսդրությունը, որպեսզի Իլհամ Ալիեւն իշխի այնքան, որքան կուզի»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ