News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է, այն դեռեւս չի ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց, որ քննությունը ընթանում է իր ձեւով: Փաստաբանը շատ դժգոհ է քննության ընթացքից եւ նրանք պատրաստվում են օրենքի շրջանակներում անել ամեն ինչ եւ պաշտպանել իրենց շահերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է: «Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ