News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արազափ գյուղում 182 գյուղացիները «Ակբա կրեդիտ ագրիկոլ » բանկի գումարները չեն կարողացել վճարել եւ առաջիկայում նրանց գույքը աճուրդի է հանվելու:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արազափ  գյուղի գյուղապետ Մանվել Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ խնդիրը արդեն 4 տարվա պատմություն ունի: Գյուղացիները վարկը վերցրել են 3 տարով եւ աստիճանաբար մարել են: Սակայն վերջին տարում չեն կարողացել  մնացած գումարի պարտքը մարել:  «Այդ բանկը Արազափով ա դարձել  բանկ: Միջինը 10 հազար դոլարով գումար էինք վերցնում, փակեցին, փակեցին, հետո  վերջին 2 հազարը չկարողացան տալ: Բայց իրենք ոչ միայն այդ 2 հազար դոլորի տոկոսները հաշվեցին, այլեւ ամբողջ վերցված գումարի: Ավելին, այդ 182 գյուղացիների մեջ նաեւ երաշխավորներ կան, որոնք երաշխավոր են կանգնել, ինչի արդյունքում առաջիկայում կարող են զրկվել իրենց հողերից եւ տնից»,- նշեց գյուղապետը եւ ավելացրեց, որ ԴԱՀԿ-ից  օրերս եկել են գյուղ: Առաջիկայում  պետք է  գյուղացիների տները եւ հողերը աճուրդի հանեն:

Տպել
Ամենաշատ