News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դա կամ անհաջող ինտերպրետացիա է, կամ  անհաջող կատակ, ասել է Երեւանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին Ադրբեջանի կառավարության որոշումը:

«Ես Ադրբեջանը համարում եմ քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին», - ասել է Բորդյուժան՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

«Խիստ կասկածում եմ, թե որեւէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռները դիտմամբ կործանելու հրաման տալ: Մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր, բոլորս հիշում ենք Հեռավոր Արեւելքի ողբերգությունը եւ համաշխարհային հանրության արձագանքը», - հստակեցրել է Բորդյուժան:

«Չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մի պետություն իրեն թույլ կտա քաղաքացիական ինքնաթիռներ կործանել: Այդ պատճառով այդ տեղեկատվությունը լուրջ չեմ ընդունում», - նշել է Նիկոլայ Բորդյուժան:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/  NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ