News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է դուրս գա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից՝ բանակցությունները ԼՂՀ-ի ներկայացուցիչներին թողնելու նպատակով: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: Սակայն, ըստ նրա,  բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալը չի նշանակի պասիվ դիրքորոշման ընդունում: Հայաստանը կշարունակի հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերում:  

«Իհարկե, ինձ մտահոգում է, որ ԵՄ-ն երբեմն ճգնաժամեր է ունենում, սակայն մենք այլընտրանք չունենք: Հայաստանի արտաքին հարաբերությունների կարեւորագույն  ուղղությունը հավատարմությունն է եվրոպական արժեհամակարգին:  Մենք միայն մեկ առավելություն ունենք՝ արժեքային համակարգի շուրջ հարաբերությունները, որոնք պետք է զարգացնել», - ընդգծել է Պարույր Հայրիկյանը՝ խոսելով երկրի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Նա նաեւ նշել է, որ պետք է  նորմալ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի եւ Իրանի հետ՝ միաժամանակ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը չհանդուրժելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ