News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին` հունվարի 26-ին Բաքվում խաղաղ ցույցը բռնությամբ ցրելու եւ լրագրողներին հետապնդելու համար: «Այնպիսի տպավորություն է, որ Իլհամ Ալիեւի ռեժիմի հակակրանքը հիմնարար ազատությունների նկատմամբ սահման չունի»,-հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

«Հայտնի իրավապաշտպանների եւ մամուլի աշխատողների իրավունքների կոպիտ ոտնահարումը բացարձակապես անընդունելի է եւ անձնական վրեժի բացահայտ ակտ է, որի նպատակը դաս տալն է: Իշխանությունները փորձում են փակել այն մարդկանց բերանը, ովքեր քննադատում են երկրում ազատությունների եւ մարդու իրավունքների ոլորտում խայտառակ իրավիճակը: Այդ ամենը տեղի է ունենում ԵԽ-ում` Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձեւի ընդունումից ընդամենը մեկ օր անց, ինչը նոր հարված է երկրի քաղաքացիական հասարակությանը եւ վկայում է այն մասին, որ իշխանությունները հավատացել են, որ իրենք կարող են լրիվ անպատիժ գործել:

Միջազգային հանրությունը պետք է շտապ տեղեկացնի Ադրբեջանի կառավարությանը, որ նման վարքը չի համապատասխանում ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի նրա անդամությանը»,-նշել է Դելուարը:

Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրողներ եւ բլոգերներ Հադիջ Իսմայլովին, Շահավալադ Չոբանօղլուին, Էմին Միլլիին, Զաուր Ղուբանլիին, Բախթիյար Հաջիեւին, Մալահաթ եւ Իլգար Նասիբովներին: Ձերբակալվել են եւս մի քանի լրագրողներ, թեեւ նրանք լրաղրողի իրենց փաստաթղթերն են ներկայացրել եւ համապատասխան հագուստ են կրել, հաղորդում է contact.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ