News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ գյուղացիները 2013 թ. պարարտանյութի դեֆիցիտ չեն ունենա: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրականում կառավարությունը մտադիր է ոչ թե 10.8 հազ. տոննա ազոտական պարարտանյութ վաճառել գյուղացիներին (ինչպես հայտարարվել էր նախօրոք), այլ մոտ 30 հազ. տոննա, իսկ դա լիուլի բավարար է ողջ հանրապետության կարիքները հոգալու համար: Պարարտանյութը պետք է բաժանվի պարկը (50 կգ) 6000 դրամով, գինը ներառում է նաեւ մինչեւ գյուղ տեղափոխումը: Արդեն իսկ մի քանի կազմակերպություններ առաջարկներ են ներկայացրել կառավարությանը՝ մրցույթին մասնակցելու համար:

Հ. Բերբերյանը ողջունելի համարեց նաեւ լիտրը 350 դրամով դիզվառելիքի բաշխումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ