News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ամերիկացի լարախաղաց Նիկ Վալենդան հերթական վտանգավոր հնարքն է կատարել. Առանց ապահովացման կտրել անցել է ավելի քան 60 մետր բարձրությունում ձգվող մետաղալարը:

Այդ վտանգավոր զբոսանքին հետեւել են Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքի բնակիչները: Լարը անցկացրել են քաղաքի կենտրոնում, տակի ճանապարհն էլ   ելույթի  ընթացքում  փակել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Հիանալի զբոսանք էր, այդ բարձրությունից հիասքանչ տեսարան է բացվում», - հայտարարել է Վալենդան:

Սա  լարախաղացի առաջին հնարքը չէր: Նախորդ  տարվա ամռանը նա  զբոսնել էր Նիագարայի ջրվեժի վրայով:

34-ամյա լարախաղացը վեց անգամ գրանցվել է  Գինեսի ռեկորդների գրքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ