News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի` Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից:

Նրանց փոխամնցմամբ` սա Հայաստանի համար խիստ կարևոր է ոչ միայն գիտատեխնիկական, այլև քաղաքական առումով,եւառաջին հերթին մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Դառնալով COPUOS անդամ, Հայաստանն այնուհետև միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին: Դրանք են «Տիեզերքի պայմանագիրը», ըստ որի` պետությունները պարտավորվում են տիեզերքն օգտագործել խաղաղ նպատակներով, այդ թվում Լուսնի եւ տիեզերական այլ մարմինների հետ կապված հարցերում: Երկրորդը` «Փրկության համաձայնագիրը», ըստ որի` պետությունները պարտավորվում են համագործակցել տիեզերագնացների փրկության եւ վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի հարցերում, երրորդը` «Պատասխանատվություն կոնվենցիան», ըստ որի կարգավորվում է տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասներով պայմանավորված պատասխանատվությունը: Ւսկ չորրորդը` «Գրանցման կոնվենցիան», որով գրանցվում են տիեզերք արձակված օբյեկտները եւ հինգերորդը` «Լուսնի համաձայնագիրը», որով կարգավորվում են Լուսնի եւ տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը: Բացի այդ, այսուհետև Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի COPUOS-ի եւ դրա գիտատեխնիկական եւ իրավաբանական ենթահանձնաժողովների  տարեկան նիստերին:

Հայաստանի մասնակցությունը COPUOS-ին շահավետ եւ արդյունավետ կլինի բոլոր տեսակետներից: Մասնավորապես, հնարավոր են դառնում նոր տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան մասնակցելու այդ նախագծերին եւ դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆ-ի (NASA), Եվրոպական (ESA)եւՌԴ տիեզերական գործակալությունների գիտական կենտրոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ