News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի մոտ 90 երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույցը։

Զեկույցում Հայաստանը վերաբերյալ հատվածում նշված է.  «2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, վարչարարական չարաշահումների, ընտրողների, լրագրողների եւ դիտորդների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքների ֆոնի ներքո, Հայաստանում իշխող կոալիցիան պահպանել է խորհրդարանում մեծամասնությունը։ Ոստիկանությունում դաժան վերաբերմունքը շարունակվում է։ Կառավարութունը մինչեւ այժմ սեփական հայացքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողներին չի առաջարկել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, եւ չի կարողացել բանակում խաղաղ պայմաններում կատարված սպանությունները արդյունավետ քննել։

Քաղաքական դրդապատճառներով զրպարտության մասին հայցերն արդեն վտանգ չեն ներկայացնում, բայց զանգվածային լրատվամիջոցներում պակասում է բազմակարծությունը, եւ որոշ լրագրողներ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթարկվել են հարձակումների որոշ անձանց կողմից, որոնց մի մասը Հայաստանի իշխող կուսակցության անդաներ են եղել։ Սեռական կողմնորոշման հիման վրա բռնությունն ու խտրականությունը լուրջ խնդիր է ներկայացնում։ Բյուրոկրատական սահմանափակումները թույլ չեն տալիս անբուժելի հիվանդ մարդկանց ուժեղ ցավ հանգստացնող դեղերի հասանելիություն ունենալ»։

Բանակի հետ կապված խնդիրների մասին իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ «հայաստանյան իրավապաշտպան խմբերը սեպտեմբերի դրությամբ հայտնել են խաղաղ պայմաններում բանակում գրանցված 44 մահի մասին»։ « Ֆորում 18» միջազգաին հասարակական կազմակերպության տվյալներով սեպտեմբերի 20-ի դրությամբ այլընտրանքային ծառայությունից հրաժարված 32 մարդ ազատազրկված է եղել, քանի որ նրանց կարծիքով այլընտրանքային ծառայությունը պայմանավորված է զինվորական ծառայության հետ»,- նշված է «Human Rights Watch» զեկույցի Հայաստանի վերաբերյալ բաժնում։

Կազմակերպության կարծիքով՝ քաղաքական դրդապատճառներով զրպարտության մասին դատական հայցերն արդեն լուրջ խնդիր չեն։ «Այնուամենայնիվ ԵԽԽՎ «Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության մասին» զեկույցում նշված է, որ հայկական լրագրության հնարավորությունների վրա ազդում է «ինքնագրաքննությունը», եւ մտահոգություն է արտահայտվել, որ հեռուստատեսությունները նորություններում օգտագործել են քաղաքական գովազդի նյութեր։ Հարձակումներից նվազագույնը երկու լրագրող է տուժել մայիսյան ընտրությունների լուսաբանման ժամանակ»,- գրված է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ