News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հայ երիտարսդական կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվարի 1-ին Վաշինգտոնում լուռ ակցիա են կազմակերպել` կոչ անելով Կոնգրեսին հրաժարվել Թուրքիայի քաղաքականությանն աջակցելուց` հատկապես Ստամբուլում հայ կանանց նկատմամբ վերջին հարձակումների համապատկերում, հաղորդում  է «Asbarez»-ը:

Ցուցարարները բերանները փակել են կարմիր ժապավենով` ի նշան բողոքի: Նրանք ձեռքներին ունեցել են ցուցապաստառներ` Թուրքիայի քաղաքականությանն աջակցելուց հրաժարվելու կոչերով, ինչպես նաեւ սպանված կանանց լուսանկարները:

«Բողոքի ակցիային մասնակցել են նաեւ բազմաթիվ ոչ հայազգի ուսանողներ, որոնք աջակցել են մեր ջանքերին` Թուրքիայում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վրա լույս սփռելու համար»,-ասել է Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի հանրային կապերի ներկայացուցիչ Քնարիկ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակումներ էին իրականացվել  չորս տարեց հայ կանանց վրա, որոնցից մեկը` Մարիցա Քյուչուկն սպանվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ