News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալը կհասնի 1 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտնել է իրանական Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ահմեդ Ալիռեզա Բեյգին հայ գործընկեր, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում։ 

Այս պահին երկու երկրների միջեւ շրջանառությունը հասնում է 200 մլն դոլարի, ասել է Ալիռեզա Բեյգին՝ հավելելով, որ մոտ ապագայում անհրաժեշտ է ապրանքաշրջանառությունն ավելացնել կրկնակի, տեղեկացնում է IRNA-ն։

Նա նաեւ ընդգծել է երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկական եւ արդյունաբերական։

«Սյունիքի մարզի եւ իրանական Արեւելյան Ադրբեջան նահանգի միջեւ համագործակցությունը օգնում է պետական մակարդակով երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ալիռեզա Բեյգին։

Իր հերթին Սուրեն Խաչատրյանը հայտնել է, որ Իրանի օգնությունը շատ կարեւոր է Հայաստանի զարգացման համար՝ նշելով Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու Երեւանի ձգտումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ