News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում փետրվարի  2-ի գիշերը սպանություն է կատարվել. իր տան մուտքում խեղդամահ է արվել 18-ամյա մոդել Մարիամ Հարությունովան:

Ըստ հարեւանների` աղջկան սպանել է մի տղամարդ, որը հետո փորձել է ինքնասպան լինել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է  «Գրուզիա օնլայնը»:

Այս վարկածը հաստատել է նաեւ սպանվածի մայրը: Նա լրագրողնրին հայտարարել է, որ Մարիամը սիրահարված չէր, եւ մերժել է բոլոր նրանց, ովքեր խնդրել են նրա ձեռքը:  «Ահա եւ նա պատժվեց  դրա համար, նրանցից մեկն էլ սպանել է նրան»,-ասել է մայրը: Մարիամ Հարությունովան բնակվել է մոր եւ եղբոր հետ: Նա մոդել էր, նաեւ պարել է համույթներից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ