News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը խուսափում է նախընտրական բանավեճերից: Այդ Այդ մասին փետրվարի 5-ին հայտարարել է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Բագրատյանը` Արմավիրի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Բագրատյանի խոսքով, բանավեճեի որեւէ հրավերի որեւէ թեկնածու չի արձագանքել: «Իսկ գալ նրանք կարող էին, այն օրը, երբ հրավիրել էի, բոլորը գտնվում էին Երեւանում: Բայց եթե Սերժ Սարգսյանը չունի ծրագիր, ինչի՞ մասին պետք է խոսի: Նա միայն մեկ բան է կրկնում` «Դեպի ապահով Հայաստան», մեկ էլ իմ ծրագրի անունն է խաղարկում, իբր ինչ-որ մեկն ուզում է 100 քայլ անել, մենք հազարը կանենք: Արեք: Ինչո՞ւ չեք անում: Հինգ տարի առաջ խոստացաք ազգային արտադրությունն ավելացնել 100 տոկոսով, ավելացրիք միայն 4 տոկոսով, այն դեպքում, երբ համաշխարհային միջինը 14 տոկոս էր: Այսինքն, Սերժ Սարգսյանի իշխանությունը մեզ ողջ աշխարհից ետ է նետել 10 տոկոսով: Ես պատրաստ եմ բանավիճել բոլորի հետ միասին, միայն թե նրանք չեն գալիս»,- ասել է Բագրատյանը:

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ նման հրավերից հրաժարվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք զգում ենք, իրենք էլ են հասկանում, որ նման բանավեճերն իրենց համար վտանգավոր են: Նրանք հրաշալի հասկանում են, թե ով է պատրաստ մինչեւ վերջ գնալու: Եւ եթե ես զգամ, որ ժողովրդի մեջ կա նման ցանկություն, վաղ թե ուշ կհասնեմ նպատակին»,- ասել է նախագահի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ