News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ 2012 թ. Հայաստան է այցելել 843.3 հազ. զբոսաշրջիկ՝ 11.3%-ով ավելի, քան 2011 թ.; Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային տուրիզմը այս ընթացքում աճել է ընդամենը 4%-ով, թեեւ հատել է 1 մլրդ զբոսաշրջիկի սահմանը:

«Նվազագույնը 1 տարում, առավելագույնը 2 տարում կհատենք 1 մլն-ի սահմանագիծը»,- խոստացավ Ա. Պետրոսյանը:

Հայաստան հիմնականում այցելում են Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Իրանից: Եվրոպական երկրներից առավել ակտիվ են Գերմանիան, Ֆրանսիան, վերջին շրջանում՝ Իսպանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ