News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 6-ին, կայացել է «Հայաստանի եւ Վրաստանի ահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» Ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին ԱԱԽ-ն, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ՊԵԿ-ը համատեղ ներկայացրել են ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է«Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան-Վրաստան  պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, եւ մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ:

Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի  Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը: Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների եւ քաղաքացիների առավել արագ եւ ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների եւ ավելորդ թղթատարության վերացում»:

Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» եւ «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաեւ մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:

Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն «Բավրա» եւ «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաեւ կկատարվի Հայաստանի եւ Վրաստանի սահմանային գերատեսչությունների հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը եւ պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը եւ կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը,  փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը եւ այլն:

Աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը եւ պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը եւ կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ