News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլում դատաբժշկական փորձաքննությունից հետո Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցում տեղադրված ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի դին նախատեսվում է փետրվարի 6-ի երեկոյան տեղափոխվելու է օդանավակայան, որտեղից էլ այն կուղարկվի ԱՄՆ։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  Սառա Սիեռայի դիակի տեղափոխման հետ կապված հարցեորվ զբաղվող Թեքին Շեքերը հայտնել է, որ փետրվարի 6-ի երեկոյան այն Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Երեք Խորան եկեղեցուց կտեղափոխվի Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, իսկ հաջորդ օրն էլ կուղարկվի ԱՄՆ։

Նշենք, որ 2 երեխաների մայր, 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել:  Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին:

Վերջին անգամ Սառան հեռախոսով քրոջը տեղեկացրել է, որ գնում է Գալաթասարայի աշտարակը տեսնելու։

Ոստիկանությունը Սառայի սպանության հետ կապված ձերբակալել է 15 հոգու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ