News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է փոխի Իրանի նկատմամբ իր հռետորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բանակցությունները պետք է վարվեն փոխըմբռնման մթնոլորտում, ոչ թե ինչ-որ բան պարտադրվի կողմերից մեկին: Ավելին, նմանատիպ բանակցություններն անօգուտ են, եթե կողմերից մեկը ձեռքին զենք է պահում եւ խոսում այն օգտագործելու մասին»,-հայտարարել է Ահմադինեժադը, հավելելով, որ «ամեն բան լավ կլինի, եթե Ամերիկան փոխի մեր հանդեպ իր վարքը, հաղորդում է РБК-ն` վկայակոչելով AP-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ ալաթոլլա Խամենեին նախօրեին հայտարարել էր, որ, քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի դեմ զենք է ուղղել, բանակցություններն իմաստ չունեն:

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեժադն Իրանի առաջին նախագահն է, ով 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո այցելել է Եգիպտոս: Կահիրեում նա մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ