News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին:

Արցախի հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները եւ 2013 թվականի անելիքները:

Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել «The HALO Trust»-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար՝ հավաստիացնելով, որ հանրապետության արտաքին գերատեսչությունը աջակցելու է կազմակերպության գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ