News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր՝ փետրվարի 11-ին առաջին անգամ բացվել է քիմիական տեխնոլոգիաների մեծամասշտաբ ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակացում են ոլորտի մոտ 50 կազմակերպություններ, այդ թվում՝ «Նաիրիտը», «Էլբատը» (մարտկոցների արտադրություն), Կենցաղային քիմիայի գործարանը, դեղագործական ընկերություններ, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները եւ այլն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ եւ ուսանողներ: Համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են դպրոցականների մոտ հետաքրքրություն դրսեւորել քիմիայի ճյուղի նկատմամբ, քանի որ ոլորտն, ընդհանուր առմամբ, զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Ա. Ավետիսյանը նշեց, որ մի շարք քիմիական ընկերությունների հետ համատեղ հետազոտությունների պայմանագրեր ունեն, իսկ նման ցուցահանդեսները նաեւ կնպաստեն պրակտիկաների կազմակերպմանը: Նրա տեղեկացմամբ՝ քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը տարեկան մոտ 70 շրջանավարտ ունի, թեեւ կենսաբանության եւ քիմիայի գծով շրջանավարտների թիվը վերջին տարիներին նվազել է:

Տպել
Ամենաշատ