News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն հիգերորդ անգամ կազմակերպում են «Նա/Նե» լրագրողական աշխատանքների մրցույթը: Այս տարի 143 լրագրողի ավելի քան 250  աշխատանք մրցել են յոթ անվանակարգում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո, ռեպորտաժ, առեւտրային գովազդ: Այս մասին մրցանակաբաշխությունից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին հայտնեցին կազմակերպիչները: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը շնոհակալություն հայտնեց բոլոր համակազմակերպրիչներին՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն էլ մեծ եռանդ ու ջանք են ներառում: Ասուլիսի բանախոսներից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ սա մրցանակաբաշխություն է, որը ոչ միայն այն մասին է, թե որոնք են հասարակական խնդիրները, այլեւ այն մասին, թե ինչպես է ստեղծվում հասարակական կարծիքը:

Իսկ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը կարեւորեց լրատվամիջոցների դերը՝  խնդիրների լուսաբանման եւ լուծման համատեքստում: «Շատ ուրախ ենք համակազմակերպիչ հանդիսանալ եւ լրագրողների տաղանդի ցուցադրության մասնակցել: Համակազմակերպիչ լինելը մեզ համար պատիվ է եւ հաճույք է»,- նշեց նա:

Մրցույթի ժյուրին՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, ArmNEWS հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ Համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը յոթ անվանակարգում ընտրել են 21 լավագույն աշխատանքները: Մրցույթի գործընկերներն ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանել են եւս 11 հատուկ մրցանակ: Մրցույթին մասնակից նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2012 թվականի հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ