News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հրաժարվել է Առողջապահության նախարարության` հիվանդանոցում հետազոտվելու առաջարկից: Ղուկասյանը կրկին նշել է, որ հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրա հայտարարած հացադուլը ռեալիթի-շոու է համարել. «Անվստահության այսպիսի պայմաններում ես չեմ կարող ընդունել այդ առաջարկը»:

Ղուկասյանը հայտարարել է, որ հացադուլը կավարտի փետրվարի  20-ին, երբ միջազգային դիտորդները կներկայացնեն նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը: Ղուկասյանը դեռ չի որոշել` քվեարկելու է, թե` ոչ, սակայն եթե գնա ընտրության, ապա քվեարկելու է Սերժ Սարգսյանի դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն երկրորդ անգամ առաջարկել է արդեն 23-րդ օրը հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` կարճ լաբորատոր հետազոտություն անցնել կլինիկական պայմաններում:

Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը` Յոլյանի անվան Հեմատոլոգիայի կենտրոնի տնօրեն Սմբատ Դագբաշյանի ուղեկցությամբ, նախորդ գիշերն` արյան եւ մեզի լաբորատոր ստուգումների արդյունքները ստանալուց հետո, կրկին այցելել է Անդրիաս Ղուկասյանին:Բացի այդ` առողջապահության նախարարն անձամբ եւ նրա առաջին տեղակալը Ղուկասյանին տեղեկացրել են  այն մասին, որ երկարատեւ հացադուլը կարող է հանգեցնել առողջությանը վնասակար, անշրջելի գործընթացների, որոնց հետագա բուժումները կարող են ծայրահեղ դժվար կամ նույնիսկ անհանարին լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ