News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում տրոլեյբուսային նոր երթուղիների բացումն անհեռանկարային է: Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Նշվել է, որ Երեւանում գործում է թվով 5 տրոլեյբուսային երթուղի, որոնք սպասարկվում են օրական 50-55 տրոլեյբուսներով: Տրոլեյբուսների ընդհանուր քանակը կազմում է 79, որոնցից 8-ը ենթակա են դուրս գրման եւ չեն շահագործվում: Նոր երթուղիների բացումը ներկա փուլում անհեռանկարային է, քանի որ տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով համալրելը, վերանորոգումը եւ արդիականացումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, որը ներկայիս ուղեւորահոսքի եւ փոխադրավարձի ցածր պայմաններում դժվար իրագործելի է:

Ավելին՝ ներկայումս ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» գրասենյակը ուսումնասիրում է տրանսպորտի բնագավառը եւ առաջարկություն ներկայացրել՝  հանել տրոլեյբուսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ