News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռուսլան Լեբեդը` «Ռուսլան Բորիսովսկի» մականունով: Նա սպանված քրեական հեղինակության` «Դեդ Հասանին» դեմ դուրս եկած հանցագործ կլանի անդամ է եղել:

Ինչպես  «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը, Ռուսլան Լեբեդը ձերբակալվել  է փետրվարի 13-ին` Մոսկվայի եւ Բելառուսիայի ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրանյութ եւ կեղծ անձնագիր:

Ռուսլան Լեբեդն «օրենքով գող է» դարձել 2012 թվականի դեկտեմբերին ԱՄԷ-ում հավաքի ժամանակ, որը կազմակերպել էին Ասլան Ուսոյանի թշնամիները` Ջեմալ Միքելաձեն (Ջեմո), Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանսկի) եւ Ալեքսանդր Բորը (Տիմոխա): Հավաքին թագադրվել է 16 մարդ:

«Դեդ Հասանը» չի ընդունել այդ թագադրությունը: Նրա մահից հետո, կլանը որոշել է վրեժ լուծել ինչպես հավաքի կազմակերպիչներից, այնպես էլ դրա ժամանակ թագադրվածներից: Մասնավորապես, սպանվել են Ռուֆաթ Նասիբովը (Ռուֆո Գյանջինսկի) եւ Ասթաուր Գուլիան (Աստիկ Սուխումսկի): Նաեւ տեղեկություններ կան, որ Թուրքիայում հաշիվները մաքրել են Ռովշան Ջանիեւի հետ: Սակայն դա դեռ չի հաստատվել:

Վերջերս ՌԴ ՆԳՆ ԳԿ Մոսկվայի տարածաշրջանի աշխատակիցները ձերբակալել են Ջեմալ Միկելաձեին: Նաեւ հսկողության տակ է վերցվել Պաշա Պաշտետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ