News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  Zawya լրատվական գործակալության հոդվածը` Հայաստանի տնտեսության մասին.

Դուբայական «Rasia FZE»  ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ երկաթուղային-ավտոմոբիլային միջանցքի կառուցման համար, որը Սեւ ծովի նավահանգիստները կապելու է  Պարսից ծոցի նավահանգիստների հետ:

Երեք մլրդ դոլար արժողությամբ տրանսպորտային նախագիծը  կարեւոր նախաձեռնություն է, որն ընդգծում է  տնտեսության հեռանկարները, որնք հաճախ մնում էին մեծ եւ հարուստ երկրների` Ղազախստանի եւ Ադրբեջանի ստվերում:

Չնայած իր ոչ մեծ չափերին, Հայաստանը չի կռանում: Համարվելով Կենտրոնական Ասիայի ամենաշուկայական տնտեսությունը` երկիրը ժողովրդավարության հանգրավան է դարձել դիկտատորական եւ մեկուսացած ռեժիմների  շրջապատում:

Հայերը կարող են պարգեւատրել իրենց երկրի նախագահին տնտեսական ձեռքբերումների համար: Անցած տարի Հայաստանի տնտեսությունն արձանագրել է հուսալի` 6,2% աճ,  այն բանից հետո, երբ լրջորեն տուժել էր համաշխարհային ճգնաժամից:

«Տնտեսական անորոշության պատճառով ռիսկերը մնում են: Տնտեսության զարգացման հետանկարները մեծապես կախված են եվրագոտում իրադարձությունների զարգացումից, որոնք կարող են Հայաստանին փոխանցվել առեւտրային, բանկային եւ ուղիղ ներդրումների միջոցով, ինչպես նաեւ պարենամթերքի եւ մետաղների գներով: Նայելով առաջ` Հայաստանը կարող է օգուտ քաղել ինտեգրացիայի համընդգրկուն շրջանակից` ԵՄ լիակտար անդամակցության կամ անդամակցող պետության կարգավիճակի ճանապարհով»,-ասվում է Համաշխարհյին բանկի զեկույցում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էլ նշում է, որ 2013թ-ին Հայաստանի իշխանությունների առջեւ երեք կարեւոր խնդիր կա: Դրանց թվում է գործարար մթնոլորտում «ճեղքման» ապահովման խնդիրը: Զարգացող տնտեսությամբ երկրները հաճախ  բազմաթիվ դրական միջոցառումներ են ձեռնարկում, միայն որպեսզի ետ քաշվեն եւ չիրականացնեն այդ քաղաքականությունը:

Երկրոդը` կառավարությունը պետք է բարելավի ներքին եւ միջազգային առեւտուրը, ինչը ներառում է ենթակառուցվածքների բարելավում եւ զարգացում: Տրանսպորտային 3 մլրդ դոլարանոց նախագիծը  ինչ- որ առումով բարելավում է երկրի տրանսպորտային ցանցը:

Վերջապես, կառավարությունը պետք է աջակցի կապիտալի շուկայի զարգացմանը: «Դեդոլարիզացիայի հավակնոտ օրակարգը պետք է աջակցություն ստանա դրամավարակային քաղաքականության համապատասխան առաջընթացքով: Սպասվող կենսաթոշակային բարեփոխումներն էլ պետք է ռազմավարական հնարավորություն դառնան պետական արժեթղթերի, բանկային ավանադների, արժետոմսերի ներքին շուկայի զարգացման համար`ակտիվ ինստիտուցիոնալ  ներդրումային բազայի միջոցով, որը երկարատեւ ներդրումների համար կայուն պահանջարկ կապահովի»,-խորհուրդ է տալիս ՎԶԵԲ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ