News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից երաշխիքներ է ստացել, որ վրացի ճարտարապետները կարող են մասնակցել Էրզրումի նահանգում գտնվող Իշխան եւ Օշքվանք եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին։

Ինչպես տեղեկացնում է newsgeorgia.ru կայքը, Իվանիշվիլին հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը խոսել են նաեւ Օշքվանք եւ Իշխան եկեղեցիների վերանորոգման աշխատանքներում վրացի մասնագետների ներգրավման, ինչպես նաեւ Բաթումում օսմանյան շրջանում կառուցված մզկիթի վերանորոգման հարցերից։  Իվանիշվիլին նշել է, թե հատուկ շնորհակալություն է հայտնում Էրդողանին՝ այդ երկու եկեղեցիների վերանորոգման համար։  «Էրդողանը խոստացավ, որ հնարավոր է թույլ տալ, որ վրացի մասնագետները եւս մասնակցեն այդ եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին։ Մենք էլ մեր կողմից ավելացրեցինք, որ ամեն ինչ կանենք, որ պահպանվեն Վրաստանում գտնվող օսմանյան ծագումով հուշարձանները»,-նշել է Վրաստանի վարչապետը։

Նշենք, որ հայ մասնագետները բազմիցս հայտարարել են, որ Օշքվանքը եւ Իշխանը կրում են հայկական եկեղեցու ճարտարապետության բոլոր առանձնահատկությունները եւ ավելին, նույնիսկ նրանց անուններն են հայկական։

Օշքվանքը եւ նրանից ոչ հեռվում գտնվող Իշխան եկեղեցին տեղի իշխանությունները փորձում են վերագրել վրացական մշակույթին։ Վրացիները հատուկ այցելում են այդ եկեղեցիներ եւ պնդում թուրքական իշխանություններին, որ դրանք վրացական մշակույթի ժառանգություններ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ