News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


2012 DA14 աստերոիդն անցել է Երկրին ամենամոտ կետից եւ արդեն հեռանում է մեր մոլորակից: 45 մետր տրամագծով տիեզերական մարմնի` Երկրին առավել մոտ գտնվելու պահն արձանագրվել է Երեւանի ժամանակով ժամը 23:25-ին, այդ ժամանակ այն մոտ է եղել Երկրին 27,7 հազար կմ, առավել մոտ, քան արհեստական արբանյակների ուղեծրերը (մոտ 35 հազար կմ):

Մեկ տարի առաջ իսպանացի աստղագետների կողմից բացահայտված 2012 DA14-ի զանգվածը կազմում էր 130 հազար տոննա, արագությունը` 28,1 հազար կմ/ժամ (7,82 կմ վայրկյանում), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ նման չափերի երկնային մարմինները մոտենում են մեր երկրին ամեն 40 տարին մեկ: բայց 2012 DA14 աստերոիդն այդ իմաստով ռեկորդ է սահմանել` նախորդներից ավելի մոտենալով Երկրին: Գիտնականների կարծիքով, նման աստերոիդների մոտենալու հետեւանքով հարուցված աղետներ մոլորակում տեղի են ունենում միջինը 1200 տարին մեկ: Եթե աստերոիդը բախվեր Երկրին, 2,5 մեգատոննա հզորությամբ ատոմային ռումբի պայթյունին համարժեք ավերածություններ կգործեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ