News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը մի շարք խախտումների վերաբերյալ տվյալներ է ուղարկել ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ փետրվարի 13-ին համացանցում հրապարակված ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների  ամփոփագրի՝ Կապան քաղաքի բնակիչ Քաջիկը շտաբի ներկայացուցիչներին հայտնել է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:

Հաղորդումն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն՝ հետագա քննարկման:

Փետրվարի 13-ին համացանցում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա քննարկման:

2013 թ. փետրվարի 15-ին համացանցում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերնագրով հոդվածի համաձայն՝ արդեն բաժանվող ընտրակաշառքի մասին տեղեկություններ են հաղորդում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական դրամ՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

Ոստիկանության Մարտունիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ