News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի բանավեճի հրավերը չընդունելը խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի տղամարդկային հատկանիշների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

«Նա, որ հիմար-հիմար ասում է, թե ես իրեն էպոսի հերոսներից մեկի հետ եմ համեմատել, ինքը ո՞վ է, որ համեմատեմ: Թող գար բոլորի ներկայությամբ խոսեինք: Մենք ուրիշ հարցեր էլ ենք քննարկել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Հարցին, թե ինչ հարցերի մասին է խոսքը, նա չկոնկրետացրեց, սակայն ասաց. «Ձեզ թվում է, ես օդի՞ց եմ վերցում, թե իրենք ինչ կազմակերպության անդամ են: Ընտրություններից հետո կտեսնենք իր պահվածքը, թե ինչպես թաթիկների վրա կգնա ու կստորագրի ամփոփիչ արձանագրությունը»:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը օրեր առաջ հայտարարել էր, թե Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել է մասոնական մի կազմակերպություն, որի անդամ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հերքել էր այդ տեղեկությունը, նշելով, որ տարիներ առաջ Վարդան Սեդրակյանը հանդիպել է իր հետ եւ իրեն համեմատել հայկական էպոսի հերոսներից մեկի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ