News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբն այժմ ամփոփում է ընտրությունների ընթացքը, սպասում նախնական արդյունքների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանը` հավելելով, որ  ամփոփելուց հետո միայն մեկնաբանություն կտան:

Նա չցանկացավ մեկնաբանել Exit Poll-ի արդյունքները, որոնց համաձայն` Հրանտ Բագրատյանը ստացել է ձայների 3 տոկոսը:

Մամուլի պատասխանատուն քվեարկության ընթացքը գնահատեց վատ, քանի որ հանրապետության ամբողջ տարածքով պարբերաբար գրանցվել են խախտումներ` սկսած նրանից, որ տարօրինակ կերպով ակտիվություն էր քվեարկության առաջին երեք ժամերին, վերջացրած նրանով, որ բաց քվեարկություն է ընթանում, մարդիկ իրենց հասցեում գտնում են բազմաթիվ այլ գրանցվածների, որոնց ընդհանրապես չեն ճանաչում, դիտորդների հյուրասիրություն եւ այլն: «Այս ամենի արդյունքում, բնականաբար, ընտրությունները գնահատում ենք վատ, տեղի են ունեցել տոտալ ընտրակեղծիքներ»,- նշեց Կարինե Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ