News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանից 2012 թ. արտահանվել է 4.3 տոննա բնական մեղր՝ 32.2 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:

Նախորդ՝ 2011 թ. համեմատ մեղրի արտահանումը նվազել է գրեթե 4 անգամ: Սակայն 2012 թ. մեղրն արտահանվել է կգ-ը 7.5 դոլարով (մոտ 3000 դրամ)՝ նախորդ տարվա 6.1 դոլարի համեմատ:

2012 թ. ներմուծվել է 16.8 տոննա մեղր՝ ռեկորդային ծավալ վերջին 10 տարում: 2011 թ. համեմատ մեղրի ներմուծումն ավելացել է 7 անգամ: Մեղրը ներմուծում ենք կգ-ը 3.7 դոլարով (1500 դրամ): Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը էժան մեղր է ներկրում Չինաստանից: Սակայն փաթեթավորումից հետո միշտ չէ, որ նշվում է մեղրի ծագման երկիրը:

Հարկ է նշել, որ 2012 թ., ընդհանուր առմամբ, մեղվապահության համար լավագույն տարին չէր՝ չորային կլիմայի պատճառով մեղր քիչ է ստացվել: Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանում տարեկան 5-6 հազ. տոննա մեղր է արտադրվում:

Հայկական մեղրը հիմնականում արտահանվում է եվրոպական երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ