News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 18.02.13թ.-24.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

Ոսկի` գնման գին` 19756.05 (-314.38), բացթողնման գին`21473.97 (-341.72),

Արծաթ` գնման գին`370.66 (-10.05), բացթողնման գին` 402.89 (-10.93),  

Պլատին`գնման գին`20552.73 (-37.03), բացթողնման գին`22339.92 (-40.25),  

Պալադիում` գնման  գին` 9163.64 (+77.4),  բացթողնման գին`9960.48 (+84.13):

Միջազգային շուկայում անցած շաբաթ ոսկու արժեքը զգալի ընկել է: Ոսկու մեկ տրոյական ունցիան վերջին 6 ամսում առաջին անգամ ընկել է 1600 դոլարից ցած՝ մինչեւ 1599 դոլար:

Փորձագետների գնահատականներով՝ դրա հիմնական «մեղավորը» հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսն է՝ նրա Soros Fund Management ֆոնդը կիսով չափ կրճատել է ներդրումները SPDR Gold Trust ֆոնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ