News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է երկրորդ ժամկետում վերընտրվելու կապակցությամբ:

«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ Սահակաշվիլին Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում նրան հաջողություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն, տնտեսական եւ ժողովրդավարական զարգացում: Վրաստանի եւ Հայաստանի նախագահները նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Հիշեցնենք, փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններ էին: Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների արդյունքների ամփոփումից հետո,  Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58,6 տոկոսը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝  36,75 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18%-ը:

Պետության ղեկավարին ավելի վաղ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ