News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն, ընդհանուր առմամբ, համապատասխանում են ակնկալվող արդյունքին: Այդ մասին հայտարարել է կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում:

Քաղաքագետի խոսքով, բարձր էր «Ժառանգություն»» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար կանխատեսվող տոկոսը: Սակայն, դրանք ոչ թե Հովհաննիսյանի անմիջական կողմնակիցներն են, այլ զգալի չափով իշխանության հակառակորդները` բողոքական ընտրազանգվածը, «հակասերժ», «հակասարգսյան» դասը` ըստ Իսկանդարյանի ձերակերպման: Իսկ Հովհաննիսյանի անմիջական կողմնակիցներին` քաղաքային մտավորականությանն ու երիտասարդությանը միացան կարիքավորները, որոնք այլ ընդդիմադիր թեկնածու չէին տեսնում:

Տվյալ իրողությունը դարձավ Հովհաննիսյանի ակտիվ քարոզարշավի արդյունքը, որ նա անցկացրեց դասական մեթոդիկայով: Իսկանդարյանի խոսքով, ոչ արեւմտյան երկրում արեւմտյան մեթոդի կիրառումը բացարձակ հաջողության չէր հանգեցնի, սակայն որոշակի ձեռքբերումներ կան. «Իշխանության գալ չի հաջողվում, բայց զգալի ձայներ հավաքել եւ ընդդիմության խորհրդանիշի դերին հավակնել ստացվում է: Բացի այ, Րաֆֆի Հովհաննիսյանի համար ստեղծվել էին հաջող քարոզարշավի բոլոր պայմանները, առավել եւս որ իշխանությունները չէին ցանկանում 90 տոկոս ստանալ»:

Ըստ քաղաքագետի, քարոզարշավն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր` չնայած հակառակ կանխատեսումներին: Որոշակի աշխուժություն մտցրեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Խոսելով բարձր մասնակցության մասին` Իսկանդարյանը նշել է, որ պատճառը տարվա եղանակն էր` դրսում աշխատողներն նստած էին տանը:

Ըստ քաղաքագետի, մթլնոլորտն էլ տարբերվում էր նախորդ նախագահական ընտրություններին: «Իսկապես, իշխանությունները ջանում են: Այլ հարց, թե ինչու»,- ասել է Իսկանդարյանը` նշելով, որ իրավիճակն ընտրություններից հետո այլ է:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ