News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սույն թվականի փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, տեղի կունենա հեղինակավոր Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայաստանը եւ Արցախը հանդես կգան միասնական տաղավարով:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ եւ բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաեւ կցուցադրվեն ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Կներկայացվի Լոս Անջելեսի քույր-քաղաք հանդիսացող Երեւանն իր գեղագիտական եւ մշակութային բազմազանությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը եւ Ռոբերտ Քյուրքչյանը՝ «Քարերի այգի. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ուղեցույցի» համահեղինակները, կներկայացնեն եւ կմակագրեն ուղեցույցի նոր խմբագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ