News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը Արեւմուտքի սխալ հաշվարկների եւ բացահայտ ճնշումների արդյունք է: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` հայկական կողմի վրա ճնշումը բացահայտ բնույթ է կրել, նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու ժամանակ: «Նույնիսկ ԱՄՆ-ի  քաղաքական հաշվարկները սխալ դուրս եկան: Անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանն այդ գործընթացում հանդես է եկել ոչ թե որպես գործող խաղացող, այլ` որպես գործիք»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ այդ կապակցությամբ հարկ է պահանջել, որ Թուրքիան, վերջապես դադարեցնի հայկական պետության շրջափակումը: Թուրքիան պետք է ճանաչի միջազգային իրավունքների սկզբունքները եւ ղեկավարվի դրանցով: «Միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա պետք է քաղաքական  ճնշում գործադրվի: Զուգահեռաբար, չպետք է թույլ տալ, որ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ մեր տարածաշրջանի հաշվին  իրականացնի իր սխալ քաղաքականությունը»,- ամփոփել է երկրի առաջին օմբուդսմենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ