News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միսը, մսամթերքը, կաթնամթերքը, հացաբուլկեղենը, ձեթն ու յուղը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել են ներմուծվող սննդատեսակներից ամենաբարձր ռիսկ պարունակողները: ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ին հավանություն տվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստած «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» որոշմանը:

Ներմուծվող սննդատեսակների ռիսկայնությունը որոշվում է մի քանի չափանիշներից ելնելով՝ տեսակ, տրանսպորտային միջոց, զանգված եւ այլն:

Նշենք, որ ալկոհոլային խմիչքները ռիսկայնության միջին գոտում են, իսկ շաքարավազն ու մեղրը՝ ցածր:

Ինչ այս որոշումը սահմանային հսկիչ կետերում ներմուծվող սննդամթերքի հսկողությունն իրականացվում էր միանման, կրկնվող, այսինքն՝ առանց ռիսկայնությունն որոշող չափանիշների: Այդ պատճառով հսկողական գործողությունները չհամակարգված, երբեմն անտեղի են կամ էլ չեն նպաստում վտանգավոր սննդամթերքի բացահայտմանը եւ դրանց իրացման կանխարգելմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ