News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, փետրվարի 20-ին, 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից: Կատարվում է  նախաքննություն:

Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Անուշավանին նախ ընկերները տեղափոխել են բուժկետ, ապա` Եղեգնաձորի հիվանդանոց: Վերջինս հարվածն ստացել է կրծքավանդակի շրջանում, սակայն բարեբախտաբար հարվածն ուժեղ չի եղել եւ Անուշավանի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ Գայանեն ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասներն` ավելի ուշ:

Տպել
Ամենաշատ