News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Carrefour ֆրանսիական մանրածախ ցանցի Հայաստանի ներկայացուցիչները չեն պատասխանում մամուլի հարցերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Վաչե Արսենը հայտարարել է, որ պատրաստ չէ ասել, թե ե՞րբ եւ ինչպե՞ս ընկերությունը պատրաստ կլինի սկսել աշխատանքը Հայաստանում։

«Մեր քաղաքականությունը չի նախատեսում մամուլի հետ շփում։ Եթե ինչ-որ հայտարարություն նախապատրաստենք, կտարածենք այն մամուլի ասուլիսին», – հայտարարեց Վաչե Արսենը։

NEWS.am-ը հարցեր ուղղեց ընկերության մամուլի ծառայությանը՝ խնդրելով, որ պատասխանները տրամադրեն մեկ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Carrefour-ի հայկական շուկա մտնելու հարցը քննարկվել է կառավարությունում եւ դրական է ընդունվել։ Մաքսատանն արգելքներ չեն ծագի։ Սակայն ամենանուրբը հենց ներկրման հարցն է. Carrefour-ն իր ապրանքն ինքնուրույն է ներկրում՝ հակառակ հայ խոշորագույն ներկրողների շահերի։

Carrefour-ը 33 երկրում 9 994 խանութ ունի, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանում։ Ընկերությունում աշխատում է 360 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ