News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի շուկան բաց է հայկական արտահանման համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նաթֆուդ» մսի կոմբինատի հիմնադիր եւ մաժորիտար բաժնետեր Հենրիխ Զաքարյանցը:

«2012 թվականից մենք սկսեցինք Վրաստան արտահանումը եւ դա հասցրեցինք մինչեւ շաբաթական մեկ տոննայի: Հիմա, մեր ձեռնարկության վերակառուցումից հետո, մենք կարող ենք այդ ծավալը հասցնել շաբաթական երեք տոննայի»,-հավելեց նա:

«Վրացական շուկայում տեղի արտադրանք ես համեմատաբար քիչ եմ տեսել եւ մեր սպասումներով, խոշոր ձեռնարկությունների բացում այնտեղ չի նախատեսվում: Այնտեղ զգալի բաժին ունեն հայկական ընկերությունները, մասնավորապես, «Բեկոնի» մեր գործընկերները»,-նշեց Զաքարյանցը:

Ներկայումս «Նաթֆուդը» բանակցություններ է վարում Վրաստանում գործող մի շարք սուպերմարկետների ցանցի հետ, այդ թվում «Ֆուրշետի» եւ «Պոպուլիի» հետ:

Նշենք, որ հայ երշիկեղենի արտահանման մեծ մասը բաժին է հասնում Վրաստանին: 2011-2012 թվականներին այն կազմել է համապատասխանաբար 184 եւ 232 տոննա (837 եւ 1.414 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ