News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հացահատիկի միջազգային շուկայում 2013 թ. կպահպանվի լարվածությունը, երբ ցանկացած նոր տեղեկատվություն կարող է էապես

ազդել գների մակարդակի վրա: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի գնաճի հաշվետվության մեջ;

Սպասվում է, որ 2012 թ. երկրորդ կիսամյակի համեմատ այս տարի  ցորենի միջազգային գները կնվազեն: Այդուհանդերձ՝ 2013 թ.

ցորենի միջին գինը դեռեւս բարձր կմնա նախորդ տարում ձեւավորված

միջինից, քանի որ 2012-ի սկզբում ցորենի գինը ցածր էր:

Համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի հունվարի գնահատումների` 2012/2013 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 654 մլն տոննա ցորենի բերք` 673.5 մլն տոննա սպառման պայմաններում: Հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդ` 2011/2012 մարքեթինգային տարվա համեմատ կնվազեն 11%-ով եւ կկազմեն մոտ 177 մլն տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ