News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

«Հայաստանը Թուրքիայի հետ որեւէ ձեւաչափով բանակցություններ չի վարում»,-հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով   թուրքական «Hürriyet Daily News» պարբերականի հրապարակումը:

Համաձայն հրապարակման`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ զարգացումների դեպքում Թուրքիան Հայաստանին առաջրկում է  մասնակցել իր տարածշաշրջանային տրանսպորտային նախագծին, որը միացնում է Եվրոպան Ասիայի հետ: Վկայակոչելով սեփական աղբյուրները`  թուրքական պարբերականը գրում է, որ տրանսպորտային միջանցքի վերականգնման համալիր նախագիծը ներկայացվել է Մինսկի խմբին 2012թ. նոյեմբերին: «Այդ նախագիծը պետք է իրագործվի խաղաղ ժամանակ, մասնավորապես, այն բանից հետո, երբ Հայաստանը կտեղաշարժվի Լեռնային Ղարաբաղին սահմանակից  գրավված յոթ շրջաններն ազատելու հարցում»,- ասել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Առաջարկվող նախագիծը երկու փուլից է բաղկացած: Մի կողմից այն կենտրոնացած է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հաստատման վրա` չօգտգարծվող երկաթգծերը վերագործարկելու եւ նորերը կառուցելու միջոցով:  Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագիծը կավարտվի ընթացիկ տարեվերջին, իսկ Թուրքիա-Հայաստան երկաթգիծը կարող է նորից գործել` աննշան վերականգնումից հետո:

Երկաթգծից բացի, ապագայում նախատեսվում է համատեղ ավտոճանպարհ  կառուցել երկու երկրների միջեւ փոխադրումների իրականացման նպատակով:

Նախագիծը նաեւ անդրադառնում է  Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային երկրների միջեւ կապերի հաստատման անհրաժեշտությանը: «Լոնդոնի եւ Պեկինի միջեւ տրանսպորտային գիծը շուտով հնարավոր կլինի Մարմարայի  եւ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերի ավարտից հետո, այն դեպքում, երբ  տարածաշրջանում քաղաքական իրավիճակի նորմալացումը Հայաստանին թույլ կտա միանալ այդ աճող ռազմավարական պատկերին»,-պնդում են թուրական աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ