News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ 27-ամյա Գեւորգ Նիկողոսյանը «Օդնոկլասնիկի» կայքում պայմանական անուններով իր կողմից օգտագործվող նույն էջում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է տարածել: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրվասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 27-ամյա Գեւորգ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» կայքի պայմանական անուններով իր կողմից օգտագործվող նույն էջում, տեղադրել է թվով 1 հատ պոռնկագրական բնույթի տեսահոլովակ եւ տարածել այն: Քրեական գործ է հարուցվել 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ