News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեպան Ջոն Հեֆերնը նորությունների է սպասում «Carrefour» -ի` հայկական շուկա մտնելու մասին:  Այդ մասին է վկայում  միկրոբլոգում արված նրա  գրառումը: «Ի՞նչ լուրեր կան «Carrefour»-ից. մրցակցությունը կբերի ցածր գներ, լավ ընտրություն եւ բարձր որակ»,-գրել է դեսպանը` տեղադրելով նաեւ «Carrefour»-ի պաստառի լուսանկարը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում «Carrefour» -ի ներկայացուցիչ Վաչե Արսենը հայտարարել է, որ պատրաստ չէ ասել, թե ե՞րբ եւ ինչպե՞ս ընկերությունը պատրաստ կլինի սկսել աշխատանքը Հայաստանում։Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Carrefour-ի հայկական շուկա մտնելու հարցը քննարկվել է կառավարությունում եւ դրական է ընդունվել։ Մաքսատանն արգելքներ չեն ծագի։ Սակայն ամենանուրբը հենց ներկրման հարցն է. Carrefour-ն իր ապրանքն ինքնուրույն է ներկրում՝ հակառակ հայ խոշորագույն ներկրողների շահերի։Carrefour-ը 33 երկրում 9 994 խանութ ունի, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանում։ Ընկերությունում աշխատում է 360 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ