News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում հայկական թատրոնը կվերականգնվի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ֆոնդի հաշվին: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Վրաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Մի կասկածեք, վերանորոգումը կկատարվի բարձր որակով»,- հավաստիացրել է դեսպանը` ավելացնելով, որ վարչապետն ինքն է ցանկություն հայտնել վերանորոգել թատրոնը:

Բացի թատրոնից` Իվանիշվիլիի ֆոնդը կֆինանսավորի վեց եկեղեցիների վերակառուցումը, որոնց պատկանելիությունը ճշտվում է, հայտարարել է դեսպանը: «Ավելի լավ է ես վերականգնեմ դրանք, իսկ հետո գիտնականները թող որոշեն`որ եկեղեցին ում է պատկանում, քանի որ, մինչ մենք տարիներով կվիճենք, դրանք լիովին կավերվեն, որից հետո որոշելու ոչինչ չի լինի»,- վարչապետի խոսքն է մեջբերել դեսպանը:

Նրա խոսքով` Մշակույթի նախարարությունն իր հերթին վերականգման աշխատանքներն իրականացելու կապակցությամբ որոշում է ընդունել, սակայն միջոցների հետ կապված դժավրությունների պատճառով` Իվանիշվիլին ինքն է գործն իր վրա վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ