News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները պետք է խորանան եւ զարգանան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին լրագրողների հետ հանդիպմանը:

«Որպես դեսպան, ես ուրախ եմ, որ հարաբերությունները բարելավվում եւ աճում են: Վրաստանում իշխանափոխությունից հետո Հայաստանի վերաբերյալ հարցեր չեն առաջացել»,- ամփոփել է դեսպանը: Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի լրացուցիչ ապացույցն է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան եւ բանակցությունները ղեկավարության հետ:

Թենգիզ Շարմազնիշվիլին հիշեցրել է, թե այցի շրջանակներում ստորագրվել են մի քանի համաձայնագրեր, այդ թվում` սահմանին մաքսակետերի համատեղ օգտագործման մասին: Դեսպանի խոսքով, դա ինտեգրման ուղղությամբ լուրջ քայլ է: Դիվանագետը նշել է, թե համաձայանգրի վրա աշխատանքը սկսել էր հին կառավարությունը, իսկ այն, որ նոր կառավարությունը գործընթացն ավարտին հասցրել, վկայում է, որ Վրաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ մերձեցումը բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական: «Ես հանձնարարություն ունեմ ավելացնել հարաբերությունների տեմպը»,- ընդգծել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ