News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի  քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին.

Պարոն Խլղաթյան, փետրվարի 25-ին ավագանու նիստում Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ո՞րն էր Ձեր նման քայլի պատճառը:

Դա  բացառապես իմ անձնական որոշումն է: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները` ես  համարում եմ, որ  այս դեպքում  իմ կողմից  հրաժարական ներկայացնելը պարզապես  բարոյական քայլ է:  Հարկադրանքի կամ, ինչպես մամուլում շրջանառվում է,  «պատժելու» մասին այստեղ խոսք  անգամ լինել չի կարող: Այն, որ լինելով ՀՀԿ անդամ, իմ ղեկավարած  քաղաքում ՀՀԿ թեկնածուն  անհրաժեշտ ձայներ չի ստանում, համարում եմ նաեւ իմ թերացումը:  

Այդուհանդերձ, ո՞րն էր պատճառը, որ Ձեր ղեկավարած քաղաքում, փաստորեն, Ձեր կուսակցության թեկնածուն պարտություն կրեց:

Գիտեք, ինչ էլ  հիմա ասեմ, շատ էմոցիոնալ է լինելու: Իրականում, կարծում եմ,  այս ամենը վերլուծելու, պատճառները, թույլ տրված սխալներն ու բացթողումները հասկանալու համար  ժամանակ է անհրաժեշտ: Այո, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ նման արդյունքներ չէի սպասում, եւ ինձ համար  իսկապես  շատ կարեւոր  է պատճառների վերլուծությունը: Դա, կարծում եմ,  անհրաժեշտ է նաեւ Արմավիր քաղաքում հետագայում աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպելու համար: 

Ենթադրվում է, որ կառավարության հաջորդ նիստում  Ձեր հրաժարականը կհաստատվի, կնշանակվեն նոր ընտրություններ:

Ես, ինչպես արդեն ասացի, կատարել եմ այն, ինչ բարոյական եմ համարում: Մնացածի վերաբերյալ արդեն կառավարությունը պետք է որոշում կայացնի: Ինչպիսի որոշում էլ լինի` ես պատրաստ եմ ընդունել այն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ