News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ներկայումս ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել ընտրացուցակը, որով մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն ՀՀԿ-ն ունի ուժեղ թիմ` ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այդ թիմն ազնիվ աշխատել է վերջին տարիներին, եւ Տարոն Մարգարյանի հեղինակությունը որպես քաղաքապետ բավական բարձր է: Այդ թիմն ունակ  լուծել զգալի խնդիրներ»,-ասել է Շարմազանովը, հավելելով, որ դա իր կարծիքն է, քանի որ կուսակցությունում այդ հարցը դեռեւս չի քննարկվել:

Ճշտող հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանը կգլխավորի՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, Շարմազանովն արձագանքել է. «Իմ կարծիքով, պատճառ չկա, որպեսզի Տարոն Մարգարյանը չգլխավորի ցուցակը»:
Նշենք, որ Երեւանի ավագանու (քաղաքի խորհրդարանը) բոլոր 65 անդամներն ընտրվում են համամասնական ընտրակարգով: Հաղթող կուսակցության ցուցակի առաջին համարը դառնում է քաղաքապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ