News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հրաժարականների հարց չի պլանավորում, իսկ եթե կան մարդիկ, ովքեր հրաժարական են տվել, դա իրենց սեփական նախաձեռնությունն է, դրանք ինքնաբուխ ծնվող հրաժարականներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` այդ հրաժարականները պլանավորված չէին եւ ոչ մի շարունակական բնույթ չեն ունենալու: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն, վարչապետն ասաց. «Այո, հնարավոր է նաեւ, որ այդ հրաժարականները չհաստատվեն: Մենք կքննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ: Կհասկանանք իրենց դրդապատճառները եւ որոշում կկայացնենք»:

Նա միաժամանակ նշեց, որ, բնականաբար, փոփոխություններ կլինեն. «Բնականաբար մեր քաղաքական թիմը հանրությանը ներկայացրել է փոփոխությունների ծրագիր, իսկ դա նշանակում է, որ մենք մեր հանրությանը պետք է ներկայացնենք փոփոխությունների նոր ռազմավարություն»:

Հիշեցնենք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Շիրակի Մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Շրջանառվում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ